Միջազգային

Ադրբեջանում ոչ բարեկամական են բնորոշել Դուդայի այցը սահմանային շրջան

Ադրբեջանի ԱԳՆ-ն դժգոհություն է հայտնել Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդայի հայ-ադրբեջանական սահմանամերձ գոտու տարածքում Եվրամիության դիտորդական առաքելության լեհ դիտորդների հետ հանդիպման կապակցությամբ։

«Լեհաստանի նախագահի այցը Հայաստանի և Ադրբեջանի սահմանային գոտի ԵՄ անդամ երկրների հակաադրբեջանական քաղաքականության հերթական վկայությունն է։ Մենք խորապես ցավում ենք Լեհաստանի նախագահի այս քայլի համար։ Ադրբեջանն իրեն իրավունք է վերապահում ձեռնարկել անհրաժեշտ դիվանագիտական ​​միջոցներ՝ ի պատասխան այս ոչ բարեկամական արարքի»,- ասվում է Բաքվի տարածած հաղորդագրության մեջ։

Ադրբեջանցիները լեհական կողմի գործողությունները «հեռադիտակային շոու» են բնորոշել և նշել են, որ երկկողմ հարաբերությունները այս գործողությամբ կսրվեն։