Միջազգային

Ֆիցոն ընդունել է Պուտինի հրավերը

Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն սոցիալական ցանցերում հայտնել է, որ ընդունել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի պաշտոնական հրավերը՝ նշելու Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 80-ամյակը:

«2025 թվականին Սլովակիայի կառավարությունն իր վրա կվերցնի մի քանի միջոցառումների կազմակերպումը, որոնց գագաթնակետը կլինեն ֆաշիզմի դեմ հաղթանակի Մայիսյան տոնակատարությունները։ Այս ոգով, բնական է, որ որպես Սլովակիայի վարչապետ, ես մեծ հետաքրքրություն եմ ցուցաբերում մասնակցելու ֆաշիզմի դեմ հաղթանակի պաշտոնական տոնակատարություններին, որոնք տեղի կունենան 2025 թվականի մայիս 9-ին Մոսկվայում», - գրել է նա: