Մոսկվայի Բոլշայա Նիկիցկայա փողոցում հրաձգություն է տեղի ունեցել, ՌԻԱ Նովոստիին հայտնել են Մոսկվայի ՆԳՆ գլխավոր վարչության մամուլի ծառայությունից։
Դեպքի վայր ժամանած ոստիկանները պարզել են, որ սրճարաններից մեկում այցելուների միջև կոնֆլիկտ է տեղի ունեցել, որն ավարտվել է կրակոցներով։
Միջադեպի բոլոր մասնակիցները դիմել են փախուստի։ Զոհերի կամ տուժածների մասին տեղեկություններ չեն հաղորդվում։ Տեղում աշխատում է քննչական խումբը։ Հարուցվել է քրեական գործ «խուլիգանություն» հոդվածով։