Միջազգային

Քելլոգը Թրամփին է ներկայացրել Ուկրաինայում պատերազմի ավարտի ծրագիր

ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփը դիտարկում է պաշտոնաթող գեներալ-լեյտենանտ Կիտ Քելլոգի թեկնածությունն Ուկրաինայի հարցով հատուկ բանագնացի պաշտոնում, հայտնում է Reuters-ը։ 

Ըստ աղբյուրի՝ Քելլոգը Թրամփին է ներկայացրել Ուկրաինայում պատերազմի ավարտի ծրագիր։ Նա 2017-2021 թվականներին Թրամփի վարչակազմի օրոք հանդիսացել է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմի ղեկավարը և նախկին փոխնախագահ Մայք Փենսի ազգային անվտանգության խորհրդականը:

Գործակալությունը նշում է, որ Քելլոգը, հավանաբար, կենտրոնական դեր կխաղա հակամարտությունը լուծելու ջանքերում, եթե ընտրվի: Պատերազմը դադարեցնելու Քելլոգի ծրագիրը ներառում է ռազմական գործողությունների սառեցում՝ ստիպելով Կիևին և Մոսկվային նստել բանակցությունների սեղանի շուրջ։