Միջազգային

Թուրքիան ողջունում է Իսրայելի և Լիբանանի միջև հրադադարը

Թուրքիան ողջունում է Իսրայելի և Լիբանանի միջև այսօր առավոտյան ուժի մեջ մտած հրադադարի համաձայնագիրը: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ էրդողանը։

«Անկարան ակնկալում է բոլոր կողմերի, առաջին հերթին Իսրայելի կողմից Լիբանանում հրադադարի ռեժիմի անշեղորեն պահպանում։ Թուրքիան պատրաստ է անհրաժեշտ ներդրում ունենալ Գազայի հատվածում մշտական զինադադարի հաստատման գործում»,- ասել է Էրդողանը։