Վրաստանում ընդդիմադիր կոալիցիաները հրաժարվել են նոր խորհրդարանում իրենց մանդատներից։ ԿԸՀ-ում նրանց գրանցումը չեղյալ Է հայտարարվել։
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը չեղարկել է «Հանուն փոփոխությունների», «Միասնություն-ազգային շարժում» և «Ուժեղ Վրաստան» ընդդիմադիր կոալիցիաների կուսակցական ցուցակով առաջադրված մյուս թեկնածուների գրանցումը: Դրանք չեղյալ են հայտարարվել:
Որոշումն ընդունվել է օրենսդրությանը համապատասխան՝ կուսակցությունների դիմումի հիման վրա։
Ընդգծվում է, որ ցուցակները չեղարկելու ԿԸՀ որոշումը չի նշանակում, որ այն կիսում է ընտրությունների վերաբերյալ կուսակցությունների գնահատականները:
Դրա հետ մեկտեղ, ընդդիմադիր «Գախարիան հանուն Վրաստանի» կուսակցությունը, չնայած խորհրդարանում տեղերից հրաժարվելու մասին հրապարակված որոշմանը, դեռեւս չի դիմել ԿԸՀ:
«Մենք մանդատներից կհրաժարվենք այն ժամանակ, երբ հարկ համարենք»,- հայտարարել է Գախարիան։