Մեքսիկայի նախագահ Կլաուդիա Շեյնբաումը պատասխանել է ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփին մաքսատուրքերի մասին հայտարարությանը: Թրմափը հայտարարել էր մեքսիկական ապրանքների վրա 25 տոկոս մաքսատուրք սահմանելու մասին, եթե երկիրը չդադարեցնի թմրանյութերի և միգրանտների հոսքը սահմանով: Այս մասին գրում է Associated Press-ը։
Շեյնբաումը՝ հիշեցնելով, որ ամերիկյան ավտոարտադրողները գործարաններ ունեն սահմանի երկու կողմերում։
«Դա անընդունելի է և կհանգեցնի գնաճի և աշխատատեղերի կորստի Մեքսիկայում և Միացյալ Նահանգներում։ Եթե սակագները բարձրանան, դա ո՞ւմ կվնասի։ General Motors-ի՞ն» - ավելացրել է Շեյնբաումը:
Նա հայտարարել է, որ Մեքսիկան արդեն շատ բան է արել միգրանտների հոսքը դադարեցնելու համար՝ նշելով, որ «միգրանտների քարավաններ այլևս սահմանին չկան»:
«Երկխոսությունը մեր երկու երկրների համար փոխըմբռնման, խաղաղության և բարգավաճման հասնելու լավագույն ճանապարհն է։ Հուսով եմ, որ մեր թիմերը շուտով կկարողանան հանդիպել»,- ասել է Շեյնբաումը: