Միջազգային

Թրամփի և Բայդենի վարչակազմերը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել

Նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի թիմը երկարատև ուշացումից հետո առանցքային համաձայնագիր է ստորագրել Սպիտակ տան հետ անցումային շրջանի համար։

«Նորընտիր նախագահ Թրամփը մտնում է իր վարչակազմի անցումային շրջանի հաջորդ փուլ՝ նախագահ Ջո Բայդենի Սպիտակ տան հետ փոխըմբռնման հուշագիր ստորագրելով», - ասվում է Սպիտակ տան աշխատակազմի նոր ղեկավար Սյուզի Ուայլսի հայտարարության մեջ:

«Այս համագործակցությունը թույլ է տալիս Կառավարության մեր ենթադրյալ թեկնածուներին սկսել կարևոր նախապատրաստություններ, ներառյալ յուրաքանչյուր գերատեսչությունում և գործակալությունում խմբերի տեղակայումը և ավարտել իշխանության կանոնավոր փոխանցումը»,- ընդգծել է նա։

Սպիտակ տան հետ համաձայնագիրը, որը պետք է ստորագրվեր հոկտեմբերի 1-ին, ծառայում է որպես գործակալություններին և տեղեկատվությանը հասանելիության երաշխավորում և կարող է հիմք դնել Թրամփի թիմի համար այն թույլտվությունների համար, որոնք անհրաժեշտ են գաղտնի տեղեկատվություն ստանալու համար։

Թրամփի թիմը նաև հայտարարել է, որ «չի օգտագործի հարկատուների միջոցները անցումային ծախսերը հոգալու համար»:

Նա հավելել է, որ «չի օգտագործի կառավարական շենքերը կամ GSA-ի (Գլխավոր ծառայությունների վարչություն) կողմից տրամադրված տեխնոլոգիաները և կաշխատի որպես «ինքնաբավ կազմակերպություն»: