Միջազգային

«Ֆեյնորդի» հետ դրամատիկ խաղից հետո Գվարդիոլան ներկայացել է վնասված դեմքով (ԼՈՒՍԱՆԿԱՐ)

Պեպ Գվարդիոլան խոսել է Չեմպիոնների լիգայում «Ֆեյենորդի» հետ 3:3 խաղից հետո դեմքի քերծվածքների մասին:

ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի 5-րդ տուրում «Մանչեսթեր Սիթին» չի կարողացել հաղթել հոլանդական ակումբին՝ մինչև 75-րդ րոպեն հաշվի մեջ առաջ լինելով 3 գնդակի տարբերությամբ:

Խաղի ընթացքում «Սիթիի» գլխավոր մարզիչը մի քանի անգամ բռնել է գլուխը։ Խաղից հետո իսպանացին մամուլի ասուլիսին ներկայացել էր քթի նկատելի քերծվածքով և ճակատային շրջանում կարմիր գծերով։ «Եղունգներով աշխատեցի։ Ցանկանում էի ինձ ցավ պատճառել»,- ժպտալով ասել է Գվարդիոլան։