Միջազգային

ԱՄՆ նորընտիր նախագահի թիմում ուզում են, որ Թրամփը և Կիմը ուղիղ շփվեն. Reuters

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի թիմը քննարկում է նրա բանակցությունների անցկացումը անմիջապես Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ՝ հույս ունենալով, որ դա կօգնի նվազեցնել զինված հակամարտության ռիսկերը: Այս մասին հայտնել Է Reuters գործակալությունը՝ հղում անելով իր աղբյուրներին։

Գործակալության տվյալներով՝ Թրամփի թիմում մի քանի հոգի հույս ունեն օգտագործել ԱՄՆ-ի և Հյուսիսային Կորեայի առաջնորդի արդեն գոյություն ունեցող ուղիղ շփումները՝ ԱՄՆ-ի և Հյուսիսային Կորեայի հարաբերությունները վերականգնելու և երկրների միջև «սառույցը կոտրելու» համար:

Մի քանի օր առաջ Դոնալդ Թրամփը հայտնել էր, որ մտադիր է Ազգային անվտանգության հարցերով խորհրդականի պաշտոնում նշանակել Ալեքս Վոնգին։ ԱՄՆ Պետդեպարտամենտի նախկին պաշտոնյան ժամանակին լոբբինգ էր անում, որպեսզի Թրամփը և Կիմը ուղիղ շփվեն և բանակցեն՝ հաշվի առնելով առաջնորդների փորձը։