Արևմուտքի հետ սիրախաղը ազգային ինքնիշխանությանը սպառնացող վտանգ է պարունակում, ընդ որում՝ հետխորհրդային տարածքում ընդլայնվում է արևմտյան հատուկ ծառայությունների քայքայիչ գործունեությունը․ այս մասին ասել է ասել է Ռուսաստանի ԱԴԾ տնօրենը՝ Մոսկվայում ԱՊՀ երկրների անվտանգության մարմինների և հետախուզական ծառայությունների ղեկավարների խորհրդակցության ժամանակ:
«Հետխորհրդային տարածքում Հյուսիսատլանտյան դաշինքի ագրեսիվ քաղաքականության իրականացման շրջանակներում ընդլայնվում է դիվանագիտական գերատեսչությունների, արևմտյան հատուկ ծառայությունների և դրանց ենթակա ոչ կառավարական կազմակերպությունների ու ԶԼՄ-ների քայքայիչ գործունեությունը», - ասել է Բորտնիկովը։
Նա նշել է, որ նրանց համաձայնեցված ջանքերով տառացիորեն «վաճառվեցին» Մոլդովայի նախագահական ընտրությունների՝ Արևմուտքին ձեռնտու քվեարկության արդյունքները, իսկ Վրաստանում հերթական «գունավոր հեղափոխություն» անցկացնելու փորձեր արվեցին։
«Այդ կապակցությամբ լուրջ անհանգստություն են առաջացնում ԱՊՀ երկրներում ազգայնական և այլատյաց տրամադրություններ արթնացնելու, ընդհանուր պատմությունը խեղաթյուրելու, միգրացիայի խնդիրը քաղաքականացնելու՝ Արևմուտքի աճող ջանքերը։ Դրանով հող է նախապատրաստվում մեր ժողովուրդներին տարանջատելու, ծայրահեղական և ահաբեկչական գաղափարներ սերմանելու համար», - հայտարարել է նա։