Միջազգային

ՌԴ-ում ՄԹ դեսպանը կանչվել է ԱԳՆ․ հետևել են պատժամիջոցներ

ՌԴ-ում ՄԹ դեսպան Նայջել Քեյսի կանչվել է ՌԴ ԱԳՆ՝ ՄԹ դեսպանատան աշխատակցի կողմից կեղծ տեղեկություններ ներկայացնելու պատճառով։

«Ռուսաստանում բրիտանացի դիվանագետների համար կխստացվեն այս երկրի դեսպանատան աշխատակիցների կողմից հարցաթերթիկները լրացնելու պահանջները։ ՌԴ-ն խստորեն խորհուրդ է տալիս ՄԹ քաղաքացիներին վիզայի դիմումներ ներկայացնելիս տրամադրել միայն հավաստի տեղեկատվություն իրենց անցյալի մասին: Ռուսաստանի Դաշնությունը անհապաղ հայելային պատասխան կտա, եթե Լոնդոնը սրի իրավիճակը»,- ասվում է գերատեսչության հայտարարությունում։ 

Նշվում է նաև, որ Ռուսաստանը պատժամիջոցներ է սահմանել ՄԹ 30 քաղաքացիների նկատմամբ։ Պատժամիջոցներ են սահմանվել նաև ՄԹ ՆԳ, Ֆինանսների, Առողջապահության և Արդարադատության նախարարների և երկրի փոխվարչապետի դեմ։