Միջազգային

Ռուսաստանը մերժում է Ուկրաինայում հակամարտության սառեցման ցանկացած տարբերակ

Ռուսաստանը ցանկանում է երկար տարիների կայուն խաղաղություն հաստատել Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակում։ Այդ մասին լրագրողներին հայտնել է ՌԴ Արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը։

«Մեզ պետք է ամուր և երկարաժամկետ խաղաղություն: Ավելին, այս խաղաղությունը պետք է ապահովվի առաջին հերթին մեզ՝ Ռուսաստանի քաղաքացիների, նաև՝ ամբողջ եվրոպական մայրցամաքի համար»,- ասել է նա։

Նարիշկինը նշել է, որ Ռուսաստանը կտրականապես մերժում է Ուկրաինայում հակամարտությունը սառեցնելու ցանկացած տարբերակ։ Արտաքին հետախուզության ծառայության ղեկավարը հիշեցրել է, որ խաղաղության ապահովման պայմանը հենց ուկրաինական հակամարտության պատճառ հանդիսացող գործոնների վերացումն է։