Գերմանիայում ճգնաժամ է սկսվել ավտոմոբիլային ոլորտում. Էսսենում գտնվող CAT Automobillogistik լոգիստիկ հարթակում մոտ վեց հազար նոր մեքենա է կուտակվել, որոնց համար գնորդներ չեն գտնվում: Դրանց թվում են Volkswagen-ի և Audi-ի թանկարժեք մոդելները, ինչպես նաև էլեկտրական մեքենաներ։
Տրանսպորտային միջոցների ընդհանուր արժեքը փոխադրման կետում գնահատվում է առնվազն 300 միլիոն եվրո: Աշխատակիցների խոսքով՝ մեքենաները այստեղ են մնում ավելի քան կես տարի, իսկ որոշները՝ նույնիսկ ավելի քան մեկ տարի։
«Ես նախկինում երբեք նման բանի չեմ հանդիպել, չնայած այստեղ աշխատում եմ ավելի քան մեկ տասնամյակ: Մեքենաները միայն բերում են, բայց գրեթե ոչ ոք դրանցով չի մեկնում», - BILD-ին պատմել է աշխատակիցներից մեկը։
Ճգնաժամի պատճառը նա համարում է ավտոմեքենաների բարձր գները և էլեկտրամեքենաների ենթակառուցվածքի հետ կապված խնդիրները։
«Մարդիկ պատրաստ չեն նման գումար վճարել էլեկտրոմոբիլի համար, իսկ լիցքավորման կայանների զարգացումը և ուղևորության սահմանափակ հեռահարությունը վախեցնում են գնորդներին», - ասել է լոգիստիկ հարթակի աշխատակիցը: