Նախագահական ընտրություններում պարտվելուց հետո Քամալա Հարիսը ընտանիքի և խորհրդականների հետ ժամանակ է անցկացնում Հավայան կղզիներում, բայց արդեն քննարկում է իր հետագա քաղաքական քայլերը: Հնարավոր տարբերակների թվում է 2028 թվականի նախագահական արշավին մասնակցելը կամ 2026 թվականին Կալիֆորնիայի նահանգապետի պաշտոնում առաջադրվելը․ գրում է Politico պարբերականը։
Հաղորդվում է, որ Հարիսը, հավաքելով ավելի քան 74 միլիոն ձայն, պահպանում է զգալի քաղաքական կապիտալ: Չնայած նա դեռ վերջնական որոշում չի կայացրել, նրա թիմը աշխատում է դեմոկրատական կուսակցության ներսում նրա հանրային իմիջի և կապերի պահպանման ուղղությամբ:
Միևնույն ժամանակ, Հարիսի որոշ կողմնակիցներ կարծում են, որ մասնակցությունը Կալիֆոռնիայի նահանգապետի մրցավազքին կարող է ամրապնդել նրա դիրքերը ապագա ընտրությունների համար: Այնուամենայնիվ, նահանգապետի և նախագահի պաշտոնների քարոզարշավին նախապատրաստվելու համատեղումը կարող է դժվար լինել: Մյուսները վստահ են, որ Հարիսը պետք է դադար վերցնի, որպեսզի մտածի իր հետագա քայլերի մասին:
Չնայած քննադատությանը՝ Հարիսը շարունակում է մնալ դեմոկրատական կուսակցության առանցքային դեմքերից մեկը և չի ծրագրում դուրս գալ պայքարից․ ընդգծվում է հոդվածում: