Վրաստանի նախագահի ընտրությունները տեղի կունենան դեկտեմբերի 14-ին․ խորհրդարանը 80 կողմ ձայնով հաստատել է որոշումը։
Ընտրությունների երկրորդ փուլը (անհրաժեշտության դեպքում) տեղի կունենա նույն օրը: Առաջին անգամ Վրաստանի նախագահին կընտրի ոչ թե բնակչությունը, այլ ընտրական կոլեգիան։ Ընտրությունները տեղի կունենան խորհրդարանի շենքում։
Նշենք, որ նախագահի երդմնակալության արարողությունը տեղի կունենա դեկտեմբերի 29-ին: