Միջազգային

«ԱՊՀ-ում չպետք է թույլ տալ իրավիճակի ապակայունացում». Պուտին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել Է ԱՊՀ-ում և հարակից տարածաշրջաններում իրավիճակի ապակայունացում թույլ չտալու անհրաժեշտության մասին․

«Անհրաժեշտ է թույլ չտալ իրավիճակի ապակայունացում ինչպես ԱՊՀ-ում, այնպես էլ հարևան տարածաշրջաններում։ Իսկ դրա համար, ինչպես և նախկինում, պետք է բացահայտել կոլեկտիվ անվտանգությանը սպառնացող ցանկացած բացասական միտում, կանխատեսել դրանց զարգացումը, փոխանակվել տեղեկատվությամբ և աշխատանքային փորձով», - ասել է Պուտինը։

Նա վստահություն է հայտնել, որ խորհրդակցությունը նշանակալի փուլ կդառնա գործընկերության խորացման գործում՝ ի շահ ԱՊՀ պետությունների և ժողովուրդների, ինչպես նաև կօգնի Համագործակցության տարածքում խաղաղության և անվտանգության ամրապնդմանը: