Միջազգային

Ռուսները ռեկորդային՝ 188 անօդաչու սարք են կիրառել մեկ օրվա մեջ

Անցած գիշեր ռուսական զորքերը ռեկորդային քանակությամբ անօդաչու թռչող սարքեր են արձակել Ուկրաինայի ուղղությամբ։

Ուկրաինայի զինված ուժերը հայտնել է ռուսական անօդաչուների ամենազանգվածային հարձակման մասին։ Ուկրաինացի զինվորականների տվյալներով՝ ՌԴ ԶՈւ-ն մեկ գիշերվա ընթացքում արձակել է 188 ԱԹՍ: Բացի այդ, Ուկրաինայի տարածքին հարված է հասցվել «Իսկանդեր-Մ» չորս բալիստիկ հրթիռներով։

Ուկրաինացի զինվորականները նշում են, որ իրենց հաջողվել է խոցել 76 անօդաչու թռչող սարք, ևս 95-ը որսացել են ռադիոԷլեկտրոնային պայքարի միջոցները: Եվս 5 անօդաչու թռչող սարք թռել է դեպի Բելառուս։