Միջազգային

«Նման զենքի փոխանցումը համազոր կլինի Ռուսաստանի վրա հարձակմանը». Մեդվեդև

Միջուկային զենքի փաստացի փոխանցումը Կիևին համազոր կլինի Ռուսաստանի դեմ հարձակմանը՝ համաձայն Ռուսաստանի միջուկային նորացված դոկտրինի դրույթների․ ասել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։

«Կիևի ռեժիմին միջուկային զենք փոխանցելու սպառնալիքը Մոսկվան կարող է դիտարկել որպես ՌԴ-ի հետ միջուկային հակամարտության նախապատրաստում։

Նման զենքի փաստացի փոխանցումը կարող է հավասարեցվել Ռուսաստանի վրա կատարված հարձակման փաստին: Հետևանքներն ակնհայտ են»,- գրել է գործիչը իր Telegram-յան ալիքում։

Նոյեմբերի 21-ին The New York Times-ը հայտնել է, որ ԱՄՆ-ի և եվրոպական երկրների որոշ պաշտոնյաներ առաջարկել են Կիևին վերադարձնել միջուկային զենքը, որից Ուկրաինան հրաժարվել էր ԽՍՀՄ փլուզումից հետո: