Միջազգային

«Մենք կասկածի տակ չենք դնում հայ գործընկերների իրավունքը». Ուշակով

Հայաստանը դե յուրե մնում է ՀԱՊԿ լիիրավ անդամ և այդպիսով պահպանում է բոլոր համապատասխան իրավունքներն ու պարտականությունները․ լրագրողների հետ զրույցում հայտնել Է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը:

«Մենք կասկածի տակ չենք դնում հայ գործընկերների իրավունքը՝ ինքնուրույն որոշելու իրենց կուրսը կազմակերպությունում հետագա աշխատանքի վերաբերյալ։ Նշեմ, որ դե յուրե Երևանը մնում է ՀԱՊԿ լիիրավ անդամ, և Հայաստանն այդպիսով պահպանում է բոլոր համապատասխան իրավունքներն ու պարտականությունները», - ասել Է Ուշակովը։

ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հերթական նստաշրջանը տեղի կունենա նոյեմբերի 28-ին՝ Ղազախստանում: Ավելի վաղ հաղորդվել էր, որ Հայաստանը չի մասնակցի կազմակերպության գագաթնաժողովին: