Միջազգային

Թրամփի դեմ հարուցված քրեական գործերը կարճվել են

ԱՄՆ հատուկ դատախազ Ջեք Սմիթը դիմել է դատարան՝ ԱՄՆ նախագահական ընտրություններում հաղթած Դոնալդ Թրամփի դեմ գործերը կարճելու մասին հայտարարությամբ: Այս մասին նա հայտնել է երկուշաբթի օրը։

Դատավոր Տանյա Չուտկային ուղղված հայտարարության մեջ Սմիթը պարզաբանել է, որ գործի կարճումը մինչև ամբաստանյալի երդմնակալությունը պահանջում է ԱՄՆ սահմանադրությունը. նույն օրը Չուտկան պաշտոնապես կարճել է գործը:

Հիշեցնենք, որ նախընտրական քարոզարշավի ընթացքում Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Սպիտակ տուն վերադառնալուն պես աշխատանքից կազատի Ջեք Սմիթին:

Ընդհանուր առմամբ, Դոնալդ Թրամփին մեղադրանք է առաջադրվել չորս քրեական գործով: Նոյեմբերի 25-ին փակվել են երկու դաշնային գործեր. դրանք կապված են 2020 թվականի ԱՄՆ նախագահական ընտրություններին միջամտելու փորձի և գաղտնի փաստաթղթերի արտահոսքի հետ: