Գերմանիայի նախկին կանցլեր Անգելա Մերկելը BBC-ին տված հարցազրույցում անդրադարձել է ռուս-ուկրաինական պատերազմին։ Նրա խոսքով, եթե Կիևը ՆԱՏՕ-ին անդամակցելու ուղին սկսեր 2008 թվականին, պատերազմն ավելի շուտ կսկսվեր և, ամենայն հավանականությամբ, ավելի ծանր հետևանքներ կունենար:
«Ինձ համար միանգամայն պարզ էր, որ նախագահ Պուտինը անտարբեր չէր հետևի, թե ինչպես է Ուկրաինան անդամակցում ՆԱՏՕ-ին։ Եվրոպական երկրները նույնպես դեմ էին դրան», - ասել է Մերկելը։
Նախկին կանցլերը նաև շեշտել է միջուկային զենքի կիրառման կանխարգելման կարևորությունը. «Բարեբախտաբար, Չինաստանը նույնպես որոշ ժամանակ առաջ խոսել է այս մասին: Մենք չպետք է վախենանք, բայց պետք է ընդունենք, որ Ռուսաստանն աշխարհի ամենամեծ կամ, ԱՄՆ-ի հետ միասին, երկու խոշորագույն միջուկային տերություններից մեկն է»: