Մոսկվայից Շարժա թռչող Air Arabia ավիաընկերության օդանավի կապիտանն արտակարգ վայրէջք է խնդրել Բաքվի օդանավակայանում։ Այս որոշումը կայացվել է ինքնաթիռում գտնվող ուղևորներից մեկի ինքնազգացողության հանկարծակի վատթարացման պատճառով։
Airbus A320 ինքնաթիռը բարեհաջող վայրէջք է կատարել։ Միջադեպի հետ կապված օդանավակայանի համապատասխան ծառայությունները բերվել են բարձր պատրաստվածության։ Շտապ բուժօգնության խումբն ուղևորին ցուցաբերել է անհրաժեշտ օգնություն։ Այնուհետև նրան տեղափոխել են հիվանդանոց՝ հետազոտության: