Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն երեքշաբթի երեկոյան Թել Ավիվում անվտանգության խորհրդի նիստ կհրավիրի՝ «Հըզբոլլահ»-ի հետ հրադադարի հարցը քննարկելու նպատակով, հայտնում է The Times of Israel-ը։
Միաժամանակ՝ կայքի հետ զրույցում իսրայելցի պաշտոնյան նշել է, որ Իսրայելն կընդունի ռազմական գործողությունների դադարեցումը, այլ ոչ թե «Հըզբոլլահի» դեմ պատերազմի ավարտը։
«Մենք չգիտենք, թե դա որքան կտևի։ Դա կարող է լինել մեկ ամիս, կարող է լինել մեկ տարի»,- հրադադարի մասին խոսելիս ասել է նա: