Աջական հայացքներով հայտնի քաղաքական գործիչ Կելին Ջորջեսկուն ձայների 99,94 տոկոսի հաշվարկից հետո գլխավորում է Ռումինիայի նախագահի ընտրությունների առաջին փուլի արդյունքները՝ 22,91 տոկոսով: Այդ մասին հայտնել է երկրի ԿԸՀ-ն:
Երկրորդ տեղում «Ռումինիայի փրկության միություն» լիբերալ կուսակցությունից Ելենա Լասկոնին է (19,17 տոկոս): Երրորդ արդյունքը՝ 19,16 տոկոս, Սոցիալ - դեմոկրատ և Ռումինիայի վարչապետ Մարչել Չոլակուի արդյունքն է, ում համար էքզիթփոլը հաղթանակն էր կանխատեսվում: Առաջատարների քառյակը եզրափակում է ծայրահեղ աջ թեկնածու Ջորջե Սիմիոնը՝ ձայների 13,87 տոկոսով։
Ընդհանուր առմամբ ընտրություններին մասնակցել է 13 թեկնածու։ Երկրորդ փուլը նշանակված Է դեկտեմբերի 8-ին։
Կելին Ջորջեսկուն անկուսակցական թեկնածու է, ով նախկինում եղել է ծայրահեղ աջ ազգայնական «Դաշինք հանուն ռումինացիների միավորման» մեջ:
Մարչել Չոլակուն Ռումինիայի գործող վարչապետն է (2023 թվականի հունիսից) և Ռումինիայի խորհրդարանի ստորին պալատի՝ պատգամավորների պալատի նախկին նախագահը։