Միջազգային

Բայդենի և Թրամփի թիմերը Ուկրաինայի և այլ հարցերով աշխատում են ձեռք ձեռքի տված. Ուոլց

Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության հարցերով նոր խորհրդական Մայք Ուոլցը հայտարարել է, որ նորընտիր նախագահի անցումային թիմը սերտորեն համագործակցում է նախագահ Ջո Բայդենի հեռացող վարչակազմի հետ Ուկրաինայի պատերազմի և ազգային անվտանգության այլ կարևոր հարցերի շուրջ:

Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ Մայք Ուոլցը Fox News Sunday-ին տված հարցազրույցում ասել է, որ խոսել է Բայդենի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեք Սալիվանի հետ՝ համոզվելու համար, որ ներկայիս Սպիտակ տունը և Թրամփի անցումային թիմը աշխատում են «ձեռք ձեռքի տված»:

«Մեր հակառակորդները, ովքեր կարծում են, որ այժմ բարենպաստ հնարավորությունների ժամանակն է, որ նրանք կարող են մի վարչակազմին մյուսի դեմ հանել, սխալվում են։ Մենք գործում ենք ձեռք ձեռքի տված։ Մենք Միացյալ Նահանգների հետ մեկ թիմ ենք այս անցումային շրջանում»,- ասել է Ուոլցը։