Եվս մեկ Superjet Միներալնիե Վոդի - Ուֆա - Կրասնոյարսկ չվերթի ընթացքում վթարային վայրէջք է կատարել Կրասնոյարսկում՝ հիդրավլիկային անսարքությամբ:
«Բազայի» տվյալներով՝ ինքնաթիռը վթարային վայրէջքի ազդանշան է տվել շասսիի առջևի հենարանի հիդրավլիկի անսարքության պատճառով: Ուղևորներից և անձնակազմի անդամներից ոչ մեկը չի տուժել:
Նշենք, որ երեկ երեկոյան Անթալիայի օդանավակայանում «Ազիմուտ» ավիաընկերության մեկ այլ Superjet վայրէջք կատարելիս հրդեհվել է: