Միջազգային

Ռիգայում կործանված բեռնատար ինքնաթիռը ընկել է բնակելի տան բակում (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

Ինչպես հաղորդում է Լիտվայի ռադիոն, վկայակոչելով փրկարար ծառայության ներկայացուցչին, Ռիգայում բեռնատար ինքնաթիռի վթարի հետևանքով առնվազն մեկ մարդ զոհվել է, ևս երեքը վիրավորվել են: Ենթադրվում է, որ տուժածները ինքնաթիռում գտնվող մարդիկ են։

Լիտվայի մայրաքաղաքի քաղաքապետ Վալդաս Բենկունսկասի խոսքով՝ ինքնաթիռը միայն չի դիպել բնակելի շենքին, այլ ընկել է շենքի բակը: Աղետից հետո հրդեհ է բռնկվել, շենքից տարհանել են բնակիչներին։

Flightradar24 ինտերնետային պորտալի տվյալներով՝ Լայպցիգից թռչող ինքնաթիռը վայրէջքի փորձի ժամանակ վթարի է ենթարկվել բնակելի թաղամասում: Ինքնաթիռը գտնվել է թռիչքուղուց ընդամենը 1,5 կմ հեռավորության վրա։

Լիտվայի ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի ղեկավարը տեղական ռադիոյի եթերում հայտարարել է, որ դիտարկվում է վարկած, որ աղետի պատճառ կարող էին դառնալ «տեխնիկական խնդիրները»: Նա ընդգծել է, որ դեռևս վաղ է որևէ կոնկրետ հետևություն անել։