Միջազգային

ԱՄՆ-ը ժամանակավոր ռազմաբազաներ կստեղծի ճապոնական կղզիներում

ԱՄՆ-ը ժամանակավոր ռազմական բազաներ կստեղծի Ճապոնական Նանսեյ կղզիախմբում և Ֆիլիպիններում, որտեղ կարող են տեղակայվել հրթիռային ստորաբաժանումներ «Թայվանում անկանխատեսելի իրավիճակի դեպքում»:

Այս մասին նոյեմբերի 25-ի գիշերը հայտնել է ճապոնական Kyodo գործակալությունը՝ վկայակոչելով «աղբյուրներին, որոնք ծանոթ են ճապոնա-ամերիկյան հարաբերությունների զարգացմանը»։

Նշվում է, որ այդ քայլերը կներառվեն ԱՄՆ-ի և Ճապոնիայի առաջին համատեղ օպերատիվ պլանում՝ Թայվանի և Չինաստանի չնախատեսված իրավիճակի դեպքում: Այս ծրագիրը պետք է մշակվի դեկտեմբերին: