Միջազգային

Վրաստանում ցուցարարները սպասում են խորհրդարանի առաջին նիստին

Վրաստանում խորհրդարանի դիմաց ցույցերը շարունակվում են։ Ըստ վրացական ԶԼՄ-ների՝ գիշերը ցուցարարները վրաններ են դրել խորդարանի առջև՝ սպասելու առաջին նիստին, որը տեղի կունենա այսօր։

Նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին երեկ հայտարարություն է տարածել՝ նշելով, որ այսօրվա խորհրդարանի նիստը հակասահամանադրական է։

«Զանգվածային ընտրակեղծիքները խաթարեցին նրա լեգիտիմությունը։ Ես հրաժարվեցի առաջին նստաշրջան գումարել, իսկ Սահմանադրությունը ոչ մեկին՝ որպես փոխարինող, չի ճանաչում։ Սահմանադրական դատարան իմ դիմումն ընթացքի մեջ է»,- հայտարարել է Վրաստանի նախագահը։