Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն այսօր մինչև նորընտիր խորհրդարանի առաջին նիստը հայտնել է կառավարության նոր կազմի մասին։
Կառավարության նոր կազմում տեղի է ունեցել երեք փոփոխություն։ Դրանք վերաբերում են արտաքին գործերի, արդարադատության, բնապահպանության և գյուղատնտեսության նախարարություններին. Իլյա Դարչիաշվիլին, Ռաթի Բրեգաձեն և Օթար Շամուջան այլևս չեն լինի կառավարության կազմում:
Համապատասխանաբար նոր նախարարներն են՝
- Վրաստանի արտաքին գործերի նախարար՝ Մակա Բոչորիշվիլի,
- Վրաստանի արդարադատության նախարար՝ Անրի Օհանաշվիլի,
- Վրաստանի շրջակա միջավայրի պահպանության և գյուղատնտեսության նախարար՝ Դավիթ Սոնգուլաշվիլի։