Ռուբեն Ամորիմը հայտարարել է, որ «Մանչեսթեր Յունայթեդն» առաջիկայում ստիպված կլինի շատ տանջվել: Պորտուգալացու առաջին խաղը «Իփսվիչի» հետ ավարտվել է ոչ - ոքի՝ 1:1 հաշվով։
«Գիտեմ, որ երկրպագուները հիասթափված են, բայց մենք հիմա շատ բան ենք փոխում, և հանդիպումները նույնպես շատ են։ Մենք երկար ժամանակ տանջվելու ենք։ Մենք կփորձենք հաղթել հանդիպումներում, սակայն դրա համար ժամանակ կպահանջվի։
Մենք պետք է հաղթեինք, բայց կարող էինք այսօր պարտվել, եթե չլիներ Օնանան, այնպես որ մենք պետք է գիտակցենք դա և ամեն ինչին վերաբերվենք պրագմատիկ ձևով։ Տղաները երկու մարզումային օր են ունեցել, իսկ փոփոխությունները շատ են։ Երեք օրվա ընթացքում ֆուտբոլիստների համար դժվար է ամեն ինչ հասկանալ. մենք մոռանում ենք նոր գաղափարի մասին։ Կարծում եմ՝ հենց դրա համար ինձ կանչեցին սեզոնի կեսին։ Մենք փորձում ենք հասկանալ, թե ինչին են սովոր խաղացողները [Տեն Հագի օրոք]:
Մեկ տարի անց մենք կամ նույն իրավիճակում կլինենք նույն խնդիրներով, կամ հիմա մի փոքր ռիսկի կդիմենք, կտանջվենք և մեկ տարի անց ավելի ուժեղ կլինենք», - ասել է Ամորիմը: