Միջազգային

Ռուսաստանը համագործակցում է Եմենի հութիների հետ

Ռուսաստանը համագործակցում է Եմենի հութիների հետ՝ Ուկրաինայում պատերազմի համար զինվորներ հավաքագրելու նպատակով: Այս մասին հայտնում է Financial Times պարբերականը։

Հաղորդագրության համաձայն՝ Ռուսաստանը Եմենից հարյուրավոր տղամարդկանց է հավաքագրել Ուկրաինայի դեմ պատերազմին մասնակցելու համար, որոնցից մի քանիսին, ըստ ամենայնի, խաբեությամբ կամ հարկադրանքով: Թերթը վկայակոչում է պայմանագիրը ստորագրած եմենցիների հետ զրույցները. տղամարդկանց լավ վարձատրվող աշխատանք էին առաջարկում Ռուսաստանում, իսկ հետո խաբեությամբ ուղարկում ռազմաճակատ:

Մարդկանց թրաֆիքինգի հատկանիշներ ունեցող համակարգի հետևում կանգնած է հութիների հետ կապված ընկերություն։ Այս ընկերությունը ուղևորություններ էր կազմակերպում Ռուսաստան, որտեղ բռնության սպառնալիքով տղամարդկանց տրվում էին փաստաթղթեր, որոնք ստիպված ստորագրում են՝ չհասկանալով ռուսաց լեզու: Նման զինվորականներից բացի, հաղորդվում է, որ Ռուսաստանը Եմենից բազմաթիվ վարձկաններ է հավաքագրել: