Միջազգային

«Ռուսաստանը հավատարիմ է Հայաստանի անվտանգության ապահովման պարտավորություններին». Կոպիրկին

Ռուսաստանն ակնկալում է, որ Հայաստանը կմիանա Եվրասիայում անվտանգության հավասար և անբաժանելի համակարգի մշակման համատեղ ջանքերին. «Իզվեստիա»-ին հայտնել է Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը: Նրա խոսքով՝ ռուս-հայկական դաշնակցային փոխգործակցությանն իրական այլընտրանքներ, այդ թվում՝ ՀԱՊԿ շրջանակներում, գոյություն չունեն:

«Խոսելով Հայաստանի անվտանգության ապահովման խնդիրների մասին՝ մենք հավատարիմ ենք այն դիրքորոշմանը, որ ռուս-հայկական դաշնակցային համագործակցությանը համեմատելի իրական այլընտրանքներ չկան, այդ թվում՝ ՀԱՊԿ-ի շրջանակում։ Ռուսաստանը հավատարիմ է մնում իր պարտավորություններին` ապահովելու Հայաստանի անվտանգությունը ինչպես երկկողմ ձևաչափով, այնպես էլ ՀԱՊԿ-ի միջոցով.

Մենք նաև ակնկալում ենք մեր հայ գործընկերների ակտիվ ներգրավվածությունը Եվրասիական մայրցամաքում հավասար և անբաժանելի անվտանգության համակարգի մշակման համատեղ ջանքերում, որի գաղափարն առաջ քաշեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը այս տարվա հունիսի 14-ին ՌԴ ԱԳՆ ղեկավարության հետ կայացած հանդիպման ժամանակ։