Հայտնի են Ռումինիայի նախագահական ընտրությունների նախնական արդյունքները. Ռումինիայի վարչապետ Մարչել Չոլակուն թեև ամենաշատ ձայնն է հավաքել, սակայն տեղի կունենա երկրորդ փուլ։ Աջ կենտրոնամետ առաջնորդ Ելենա Լասկոնին զբաղեցրել է երկրորդ տեղը:
Նրանք կմրցեն դեկտեմբերի 8-ին կայանալիք քվեարկության երկրորդ փուլում: Չոլակուն հավաքել է ձայների 25%-ը, իսկ Լասկոնին ՝ 18%-ը։ Ծայրահեղ աջ մյուս թեկնածուները՝ Քելեն Գեորգեսկուն և Ջեորջուսու Սիմիոնը հավաքել են համապատասխանաբար ձայների 16%-ը և 15%-ը:
Տվյալները չեն ներառում արտերկրում բնակվող հարյուր հազարավոր ռումինացիների ձայները, որոնք դեռ կարող են ազդել արդյունքի վրա: Եվ Սիմիոնը, և Լասկոնին սիրված են արտերկրում գտնվող ռումինացիների շրջանում: