Վրաստանի խորհրդարանը հայտարարություն է տարածել անվտանգության լրացուցիչ միջոցառումների մասին, հայտնում է Վրաստանի Առաջին ալիքը։
Հաղորդվում է, որ նոյեմբերի 25-ին Վրաստանի խորհրդարանի պալատում անվտանգության դեղին մակարդակ է գործելու։
Հաղորդման համաձայն, խորհրդարանական միջոցառումներին կթույլատրվի մասնակցել միայն համապատասխան կառույցների կողմից հրավիրված անձանց, խորհրդարանի շենք մուտք գործելու հնարավորություն կունենա յուրաքանչյուր հեռարձակողից առավելագույնը երկուական հավատարմագրված լրագրող։