Միջազգային

ԱՄԷ-ում հայտնաբերվել է հրեա ռաբբիի մարմինը

ԱՄԷ-ում մահացած են գտել հրեական «Խաբադ» կրոնական շարժման բանագնաց ռաբբի Ցվի Կոգանին, հայտնում է The Times of Israel-ը։

Իսրայելի և Մոլդովայի քաղաքացի Կոգանը դադարել է կապի դուրս գալ նոյեմբերի 21-ից։ Իսրայելի անվտանգության ծառայությունները հայտնել են, որ ենթադրվում է, որ նա առևանգվել և սպանվել է: «Մոսադը» հետաքննություն է սկսել։ Ինչպես հայտնի է դարձել իսրայելական հետախուզական ծառայություններին, ԱՄԷ-ում Կոգանին հետևել են Ուզբեկստանի երեք քաղաքացի։

Ինչպես հայտնում է Ynet-ը, Կոգանի մեքենան գտել են լքված Ալ Այն շրջանում՝ Աբու Դաբիից 150 կիլոմետր հեռավորության վրա։

«Ցվի Կոգանի սպանությունը հանցավոր հակասեմական ահաբեկչություն է։ Իսրայել պետությունը բոլոր միջոցներով կգործի նրա մահվան համար մեղավոր հանցագործներին պատասխանատվության ենթարկելու համար»,- ասվում է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակի տարածած հայտարարության մեջ։

Իսրայելի Ազգային անվտանգության խորհուրդը կոչ է անում մարդկանց չայցելել Աբու Դաբի, եթե խիստ անհրաժեշտություն չկա:

Կոգանը «Չաբադի» բանագնացն էր ԱՄԷ-ում՝ Իսրայելի և Էմիրությունների հարաբերությունների կարգավորումից հետո։

2020 թվականի օգոստոսին Իսրայելի և ԱՄԷ-ի իշխանությունները պայմանավորվել են լիովին կարգավորել հարաբերությունները։ Այնուհետև Էմիրությունները դարձել են երրորդ արաբական պետությունը, որը խաղաղության պայմանագիր է կնքել Իսրայելի հետ՝ Եգիպտոսից և Հորդանանից հետո։
2021 թվականի հունվարին Աբու Դաբիում սկսել է գործել Իսրայելի դեսպանատունը։