Միջազգային

Կուրբանովը նշանակվել է Ուզբեկստանի պետական անվտանգության ծառայության նոր ղեկավար

Ուզբեկստանի Պետական անվտանգության ծառայության նոր ղեկավար է նշանակվել պաշտպանության նախարար Բախոդիր Կուրբանովը, նախկին ղեկավար Աբդուսալ Ազիզովը տեղափոխվել է Հանրապետության նախագահին առընթեր անվտանգության խորհուրդ, հայտնում է գերատեսչության մամուլի ծառայությունը։

Ըստ մամուլի ծառայության՝ նոր ղեկավարի նշանակման արարողության ժամանակ նշվել է Ազիզովի ներդրումը երկրի պետական անվտանգության համակարգի զարգացման գործում։

«Բախոդիր Կուրբանովը հատկապես նշել է գեներալ-լեյտենանտ Ազիզովի աշխատանքը անվտանգության համակարգի արդիականացման և նոր կադրերի պատրաստման գործում»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Կուրբանովը Ուզբեկստանի պաշտպանության նախարարն է 2019 թվականի փետրվարի 11-ից։ Նա այս պաշտոնում վերանշանակվել է հինգշաբթի՝ նոր գումարման պատգամավորների հաստատումից և նախագահի հրամանագրից հետո։