Ադրբեջանի և Գերմանիայի արտգործնախարարները հանդիպում են ունեցել։
Ինչպես հայտնում է ԱՊԱ գործակալությունը, Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հանդիպել է այցով Բաքվում գտնվող Գերմանիայի արտգործնախարար Աննալենա Բերբոքի հետ:
Կողմերը քննարկել են երկկողմ և բազմակողմ օրակարգը, ինչպես նաև COP 29-ի շրջանակներում ընթացող բանակցությունները: Նախարարները քննարկել են նաև տարածաշրջանում հետկոնֆլիկտային իրավիճակը, հայ-ադրբեջանական կարգավորման ներկա վիճակը, խաղաղության գործընթացում առկա խնդիրները: