ՌԴ ապագան մեծապես կախված է հատուկ գործողության խնդիրների լուծումից, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
Նա հայտարարել է, որ «Օրեշնիկ» համակարգի փորձարկումը հաջող է անցել և շնորհավորել է այդ առիթով։
«Այս համակարգի աշխատանքը կենսական նշանակություն ունի մեզ համար: Նման համակարգեր առայժմ ոչ ոք չունի։ «Օրեշնիկը» գերճշգրիտ զենք է, ոչ թե զանգվածային ոչնչացման միջոց»,- ասել է ՌԴ նախագահը։
Պուտինը հավելել է, որ այդ հրթիռներին հակազդեցություն այսօր գոյություն չունի և դրա փորձարկումները կշարունակվեն։