Վերջին օրերին Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության ղեկավարները, որը գլխավորում է այժմ իշխող կոալիցիան, քննարկում էր՝ ում առաջադրել կանցլերի թեկնածու փետրվարին կայանալիք արտահերթ ընտրություններում:
Կառավարության ներկայիս ղեկավար Օլաֆ Շոլցը հայտարարել է, որ ցանկանում է վերընտրվել, սակայն ամենացածր վարկանիշն ունի (31,4) գերմանացի բոլոր խոշոր քաղաքական գործիչների շրջանում: Ընդ որում, մեկ այլ սոցիալ-դեմոկրատ՝ պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը, ընդհակառակը, Գերմանիայի ամենապոպուլյար քաղաքական գործիչն է (52,8):
Կուսակցության մի շարք հայտնի անդամներ և շրջանային բջիջներ աջակցել էին Պիստորիուսին: Բայց կուսակցության ղեկավարության մեծամասնությունը հավատարիմ է մնացել Շոլցին։ Արդյունքում նրանք հաղթել են. հինգշաբթի օրը պաշտպանության նախարարը հայտարարել է, որ չի առաջադրվելու կանցլերի պաշտոնում: INSA սոցիոլոգիական ինստիտուտի տվյալներով՝ Շոլցը ակնհայտորեն պարտվում է մյուս թեկնածուներին՝ Ֆրիդրիխ Մերցին և Ռոբերտ Հաբեկին։
Իատալական Corriere della Sera-ի պարբերականի լրագրողը Հայաստանի հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանից հետաքրքրվել է, թե կարիերայի ավարտից հետո ֆուտբոլիստը կդառնա մարզիչ, քաղաքական գործիչ թե նախագահ։