Միջազգային

Սկանդալի պատճառով Թրամփը փոխել է դատախազի իր թեկնածուին

Ամերիկայի Միացյալ Նահանգների Ներկայացուցիչների պալատի նախկին անդամ Մեթ Գեյցը սեռական թրաֆիքինգի մեղադրանքների պատճառով հանել է իր թեկնածությունը գլխավոր դատախազի պաշտոնում:

Նա «X»-ի միկրոբլոգում գրառում է կատարել, որում պատմել Է ամերիկացի սենատորների հետ հանդիպումների մասին։

«Թրամփի արդարադատության նախարարությունը պետք է տեղում լինի և պատրաստ լինի աշխատանքի առաջին իսկ օրը։ Ես լիովին հավատարիմ եմ մնում, որ Դոնալդ Թրամփը դառնա պատմության մեջ ամենահաջողակ նախագահը։ Ինձ համար հավերժ կմնա այն մասը, որ նախագահ Թրամփն ինձ առաջադրեց այդ պաշտոնում, և ես վստահ եմ, որ նա կփրկի Ամերիկան»,- գրել է նա։

Դոնալդ Թրամփը այդ պաշտոնի համար առաջադրել է Ֆլորիդայի նախկին գլխավոր դատախազ Փեմ Բոնդիի թեկնածությունը։

Այս կապակցությամբ ԱՄՆ-ը նախագահը գրել է. «Փեմը կփոխի արդարադատության նախարարության աշխատանքի ուղղվածությունը՝ այն վերադարձնելով իր իրական նպատակին՝ հանցավորության դեմ պայքարին և Ամերիկայի անվտանգության ապահովմանը: Ես Փեմին ճանաչում եմ երկար տարիներ. նա խելացի է, ուժեղ և «Ամերիկան առաջին հերթին» քաղաքականության կրքոտ ջատագով է: Նա հիանալի աշխատանք կկատարի գլխավոր դատախազի պաշտոնում»։