Միջազգային

Կուրսկի մարզում առաջին հյուսիսկորեացի բարձրաստիճան գեներալն է վիրավորվել. WSJ

Հյուսիսային Կորեայի բարձրաստիճան գեներալը վիրավորվել է Կուրսկի մարզի Մարյինո ավանին Storm Shadow հրթիռների հարվածի հետևանքով, հայտնում է The Wall Street Journal-ը՝ հղում անելով արևմտյան պաշտոնյաներին։ Սա առաջին դեպքն է, երբ արևմտյան պաշտոնյաները հաստատել են Ռուսաստանում հյուսիսկորեացի բարձրաստիճան զինվորականի վիրավորումը:

Արևմտյան պաշտոնյաները չեն բացահայտել ոչ հյուսիսկորեացի բարձրաստիճան զինվորականի վիրավորվելու հանգամանքները, ոչ էլ նրա ինքնությունը: ՄԱԿ-ում Հյուսիսային Կորեայի առաքելությունն անմիջապես չի արձագանքել արևմտյան հետախուզության զեկույցներում նկարագրված հարվածը մեկնաբանելու խնդրանքին:

Հայտնի է, որ Փհենյանը Ռուսաստան է ուղարկել ավագ սպա, գեներալ-գնդապետ Կիմ Յոն Բոկին, որպեսզի վերահսկի Ռուսաստանի հետ գործողությունները համակարգելու ԿԺԴՀ-ի ջանքերը: