Միջազգային

Իրանն ակտիվացնում է ժամանակակից ցենտրիֆուգերը՝ ի պատասխան ՄԱԳԱՏԷ-ում «հակաիրանական» բանաձևի

Որոշումն ընդունվել է ի պատասխան եվրոպական եռյակի նախաձեռնությամբ և ԱՄՆ-ի աջակցությամբ ՄԱԳԱՏԷ-ի Կառավարիչների խորհրդի ընդունած բանաձևի, որը Թեհրանում անվանել են «հակաիրանական»:

Հայտարարության մեջ բանաձևն անվանվել է քաղաքական, անիրատեսական և հակաարդյունավետ միջոց:

«Իրանի Իսլամական Հանրապետությունը մշտապես ընդգծել է բոլոր մակարդակներում, որ առճակատումը և ՄԱԳԱՏԷ- ի Կառավարիչների խորհուրդը անօրինական օգտագործումը ցանկացած քաղաքական և անօրինական նպատակներին հասնելու համար պատասխան արձագանք կառաջացնի», - ասված է հայտարարության մեջ:

Այս ամենով հանդերձ, դրանում ընդգծվում է, որ ՄԱԳԱՏԷ-ի հետ տեխնիկական և երաշխիքային համագործակցությունը կշարունակվի, ինչպես և նախկինում, միջուկային գործակալության և Իրանի միջև պայմանավորվածության համաձայն: