Միջազգային

Բայդենը վրդովեցուցիչ է անվանել Հաագայի դատարանի որոշումը

ԱՄՆ-ը նախագահ Ջո Բայդենը վրդովեցուցիչ է անվանել Հաագայի Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) կողմից Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի և պաշտպանության նախկին նախարար Յոավ Գալանտի ձերբակալման օրդերների տրամադրումը: Այս մասին ասվում է Բայդենի հայտարարության մեջ, որը հրապարակվել է Սպիտակ տան կողմից։

«Թույլ տվեք ևս մեկ անգամ հստակ հայտարարել՝ ինչ էլ որ նկատի ունենա ՄՔԴ -ն, Իսրայելի և ՀԱՄԱՍ - ի միջև չկա ոչ մի հավասարություն, բացարձակապես ոչ մի հավասարություն։ Մենք միշտ կաջակցենք Իսրայելին՝ նրա անվտանգությանը սպառնացող սպառնալիքների պայմաններում», - ասվում է ԱՄՆ-ը նախագահի հայտարարության մեջ: