Միջազգային

Երրորդ համաշխարհային պատերազմը պաշտոնապես սկսվել է. Զալուժնի

Երրորդ համաշխարհային պատերազմը պաշտոնապես սկսվել է, հայտարարել Է ուկրաինական բանակի նախկին գլխավոր հրամանատար Վալերի Զալուժնին:

«Կարծում եմ, որ 2024 թվականին մենք կարող ենք բացարձակապես համարել, որ «Երրորդ համաշխարհային պատերազմը» սկսվել է», - ասել է գեներալ-լեյտենանտը, որն այժմ Մեծ Բրիտանիայում Ուկրաինայի դեսպանն է։

Նրա կարծիքով՝ 2024 թվականին Ուկրաինայի առջև արդեն կանգնած է ոչ թե Ռուսաստանը։

«Ուկրաինայի դիմաց Հյուսիսային Կորեայից զինվորներ են կանգնած։ Եկեք անկեղծ խոսենք։ Արդեն Ուկրաինայում միանգամայն բացահայտ, ոչնչից չվախենալով, քաղաքացիական մարդկանց սպանում են իրանական «շահեդները»։ Արդեն Ուկրաինա են թռչում հենց հյուսիսկորեական արտադրության հրթիռները, և նրանք այդ մասին բացահայտ հայտարարում են», - հայտարարել է Զալուժնին։