ԱՄՆ-ը չի կիսում Արդարադատության միջազգային դատարանի որոշումը Բենիամին Նեթանյահուի և Յոավ Գալանտի նկատմամբ կալանավորման օրդեր տրամադրելու վերաբերյալ։
Սպիտակ տան մամուլի քարտուղար Կարին Ժան-Պիեռը ճեպազրույցում ասել է, որ ԱՄՆ-ը կքննարկի հաջորդ քայլերն իր գործընկերների, այդ թվում՝ Իսրայելի հետ։
«Մենք մերժում ենք իսրայելցի բարձրաստիճան պաշտոնյաների ձերբակալության օրդեր տրամադրելու դատարանի որոշումը։ Մենք խորապես մտահոգված ենք դատախազի կողմից կալանավորման օրդեր տրամադրելու պահանջով և գործընթացում առկա մտահոգիչ սխալներով, որոնք հանգեցրել են այս որոշմանը: Միացյալ Նահանգները հասկացրել է, որ Արդարադատության միջազգային դատարանը իրավասություն չունի այդ հարցում: Համաձայնեցվելով մեր գործընկերների, այդ թվում՝ Իսրայելի հետ, մենք կքննարկենք հաջորդ քայլերը»,- ասել է Կարին Ժան-Պիեռը։