Միջազգային

Ռուսական սպառնալիքի պատճառով Գերագույն ռադան չեղյալ է հայտարարել այսօր նիստը

Ուկրաինայի Գերագույն ռադան չեղյալ է հայտարարել այսօր նախատեսված նիստը՝ ռուսական հարվածի սպառնալիքի պատճառով: Պատգամավորներին նախազգուշացրել են Ռուսաստանի կողմից խորհրդարանի շենքին հնարավոր հրթիռային հարվածի մասին:

Պատգամավորներին կոչ են արել սահմանափակել ներկայությունը կառավարական թաղամասի սահմաններում: Այս տեղեկությունը հաստատել է պատգամավոր Ալեքսեյ Գոնչարենկոն։ Նրա խոսքով՝ նոյեմբերի 22-ին Ռադայում պետք է տեղի ունենար կառավարությանը ուղղված հարցերուպատասխանի, «բայց հիմա կառավարությանը հարցնել նրանց հիմար որոշումների մասին չի հաջողվի»: Հաջորդ նիստը տեղի կունենա դեկտեմբերին: