Միջազգային

«Կա՛մ Պուտինին չեք ճանաչում, կա՛մ խենթ եք»․ Վուչիչ

Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչն արձագանքել է Դնեպրի գործարանին «Օրեշնիկ» համակարգով ՌԴ հարվածներին:

«Եթե ինչ-որ մեկը կարծում է, որ կարելի է կրակել Ռուսաստանի տարածքի վրա՝ օգտագործելով արևմտյան երկրների նյութատեխնիկական ապահովումը, արևմտյան զենքը, և որ դա անպատասխան կմնա, կամ որ Պուտինը չի օգտագործի այն բոլոր գործիքներն ու միջոցները, որոնք անհրաժեշտ է համարում, դուք կամ նրան չգիտեք, կամ խենթ եք: Երրորդ տարբերակ չկա»,- ասել է Վուչիչը։ 

Սերբ ղեկավարը հավելել է, որ լավ է ճանաչում ՌԴ նախագահին և որ նախկինում մեկ անգամ չէ, որ զգուշացրել է իրավիճակի նման զարգացման մասին, սակայն իր ասածներին լուրջ չեն վերաբերվել։

«Ոչ ոք չի ուզում լսել ոչ մեկին, ոչ ոք չի ուզում լսել «խաղաղություն» բառը... Հետևաբար, ինչպես տեսնում եք, այսօր միջմայրցամաքային հրթիռ է գործարկվում, վաղն այլ բան կլինի, մեկ այլ տեղ՝ այլ բան, ով գիտի, թե որքան մոտ կամ հեռու մեզանից, պետք է պատրաստ լինենք։ Պուտինը կատակ չի անում և, ցավոք, մենք աստիճանաբար գնում ենք դեպի աղետ»,- ասել է Վուչիչը: