Իրանի Իսլամական Հանրապետությունը համապատասխան կերպով կպատասխանի Եվրոպայի «ոչ տեխնիկական» քայլին։ Այս մասին «Ալ-Մայադին» հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին։
Նրա խոսքով՝ Իրանը ՄԱԳԱՏԷ-ի հետ համագործակցելու իրական ցանկություն ունի, սակայն Եվրոպայի քայլը հակասում է այս գործընթացին։
«Ռաֆայել Գրոսսիին հրավիրելու նպատակն Իրանի և Ատոմային էներգիայի միջազգային գործակալության միջև համագործակցության նոր էջ բացելն էր»,- ասել է Իրանի ԱԳՆ ղեկավարը։
Արաղչին նշել է, որ փորձել են փոխըմբռնում գտնել խնդիրները լուծելու համար։ Գրոսսին լավատես էր և ողջունել է այս մոտեցումը։
«Մենք զգուշացրել ենք, որ ճնշումը լավ արդյունքի չի հանգեցնի և ետ չի պահի Իրանին գործակալության հետ դրականորեն համագործակցելու որոշում կայացնելուց»,- ընդգծել է նա։